կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոսկվայի մարզում  թմրանյութեր արտադրելու համար ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

Մոսկվայի մարզում թմրանյութեր արտադրելու համար ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում ձերբակալել են ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ ու վաճառքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը:
 
Ըստ հաղորդագրության` ԱԴԾ-ն տեղեկություն է ստացել, որ Մոսկվայի մարզի տարածքում թմրանյութերի արտադրությամբ զբաղվող ընդհատակյա լաբորատորիա է գործում մի քանի անօրինական առցանց խանութների համար։
 
Հանցագործներից առգրավվել է ավելի քան 85 կգ մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր: Հետաքննություն է ընթանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների արտադրության հոդվածով, հանցավոր խմբի մասնակիցները ձերբակալվել են:
 
Իրավապահները պարզում են` արդյոք ձերբակալվածներն առնչություն ունեն այլ ընդհատակյա լաբորատորիաների գործունեության հետ, թե ոչ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: