չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Աֆղանստանում ավտոբուսի և  բենզատարի  վթարի պատճառով ավելի քան 20 մարդ զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

Աֆղանստանում ավտոբուսի և բենզատարի վթարի պատճառով ավելի քան 20 մարդ զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

Աֆղանստանի հարավում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, ևս 38-ը՝ վիրավոր են, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ճանապարհային երթևեկության նահանգային վարչությանը։

Վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Հիլմենդ նահանգի Գերեշք շրջանում՝ հարավային Կանդահար և արևմտյան Հերաթ նահանգների միջև գլխավոր մայրուղու վրա, ասվում է Հիլմենդի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Մոտոցիկլետը բախվել է մարդատար ավտոբուսին, որն այնուհետև մխրճվել է ճանապարհի հակառակ կողմով անցնող բենզատարի մեջ, ասել է Հիլմենդի ճանապարհային ծառայության աշխատակիցը:

Նա հավելել է, որ վթարի հետաքննությունը շարունակվում է։

38 տուժածից 11-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է Հիլմենդի ոստիկանության ղեկավարի խոսնակ Հաքանին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: