չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել

Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել

Ռուսաստանի ութ շրջաններում մարտի լույս 17-ի գիշերը 35 անօդաչու է խոցվել և գրավվել։

Ամենամեծ քանակությամբ անօդաչուները գրոհել են Կրասնոդարի երկրամասը, որտեղ հրդեհ է բռնկվել Սլավյանսկի նավթավերամշակման գործարանում։

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Կրասնոդարի մարզում խոցվել է 17 անօդաչու, Մոսկվայի և Յարոսլավլի մարզերում՝ 4-ական,  Բելգորոդի և Կուրսկի մարզերում՝ 3-ական,  Կալուգայի մարզում՝ 2,  Ռոստովում և Օրյոլում՝ 1-ական։

Բրյանսկի  նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հաղորդման համաձայն, մարտի 17-ի գիշերը մարզի երկնքում С-200 հրթիռ է ոչնչացվել։

Ըստ նախնական տեղեկությունների, Կրասնոդարի երկրամասում մեկ զոհ կա․ Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչուի  հարձակման ժամանակ, մեկ մարդ, ենթադրաբար, սրտի կաթված է ստացել։

Բելգորոդի մարզում անօդաչուների գրոհների հետևանքով  բնակելի շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել։

Անօդաչուներ են խոցվել նաև Մոսկվայի մարզի Դոմոդեդովո, Ռամենսկի և Ստուպինո քաղաքային շրջաններում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: