«Ուժեղ Հայաստանը» վաղը հավաք կանցկացնի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վաղը՝ մայիսի 8-ին, երեկոյան հրավիրում է հավաքի։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Վաղը ժամը 18:30–ին Մայր Հայաստանի արձանի մոտ (Մոնումենտ) բոլորս հավաքվելու ենք Ուժեղ Հայաստանի հավաքին։ Սկսում ենք ուժեղ Հայաստանի պատմական քարոզարշավը»,-նշել է նա:


