շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ուրանը չպետք է դուրս բերվի Իրանից. Խամենեի

Ուրանը չպետք է դուրս բերվի Իրանից. Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրամայել է, որ երկրում գրեթե մինչև զենքի ստացման աստիճանի հարստացված ուրանը չտարվի արտասահման: Այս մասին, հղում անելով իրանական երկու բարձրաստիճան աղբյուրի, տեղեկացնում է Reuters-ը:

Մասնավորապես՝ աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է. «Գերագույն առաջնորդի հրահանգը և իշխանության ներսում առկա կոնսենսուսն այն է, որ հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից»:

Նշվում է, որ իրանցի պաշտոնյաները կարծում են, որ նյութն արտերկիր ուղարկելը երկիրն ավելի խոցելի կդարձնի ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետագա հարձակումների համար:

Ըստ ISNA լրատվական գործակալության՝ Թեհրանն այժմ պատրաստում է պատասխան ԱՄՆ-ի կողմից ներկայացված տեքստին, որը «որոշակիորեն նեղացրել է «բացը»:

Հաղորդվում է նաև, որ Պակիստանի ԶՈՒ ԳՇ պետ Ասիմ Մունիրի՝ Թեհրան կատարած այցը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է նաև մնացած տարաձայնությունների հարցը լուծելու և փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ընդունումն առաջ մղելու ջանքերի հետ։

  • Կիսվել: