կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրանայի կողմից մարտի դաշտում իրադրությունը կայունացնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվում․ Պուտին

Ուկրանայի կողմից մարտի դաշտում իրադրությունը կայունացնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվում․ Պուտին

Ուկրանայի կողմից գովազդվող «հակահարձակումը» լիովին ձախողվել է, մարտի դաշտում իրադրությունը կայունացնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նրանց կողմից գովազդվող «հակահարձակումը» լիովին ձախողվել է, դա խոստովանել են բոլորը, դա ոչ ոք չի վիճարկում։ Ռուսաստանի զինված ուժերը ​​շփման գծի ողջ երկայնքով պահպանում են գերակայությունը, մարտադաշտում իրավիճակի կայունացմանն ուղղված հակառակորդի փորձերը հաջողություն չեն բերում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ այս հանգամանքից ելնելով էլ ուկրաինական զինուժը փորձում է ամրապնդվել սահմանամերձ տարածքներում, գնդակոծել բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Ահաբեկման արյունոտ ակտերը, ինչպիսին էր նաև Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, տրամաբանորեն տեղավորվում են այս շարքի մեջ»,- հավելել է նա։

  • Կիսվել: