կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողների մասնակցության փաստեր են բացահայտվել. ՌԴ ՊՆ

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողների մասնակցության փաստեր են բացահայտվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողների մասնակցության փաստերի բացահայտման մասին։

Ինչպես այսօր նշել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ գրեթե բոլոր ժամկետային զինծառայողներն արդեն տեղափոխվել են ռուսական տարածք։

Նրա խոսքով՝ր նյութատեխնիկական առաջադրանքներ կատարող ստորաբաժանումներից մեկը հարձակման է ենթարկվել ազգային գումարտակի դիվերսիոն խմբի կողմից։

՛՛Մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ ժամկետային, գերեվարվել են, այժմ համալիր միջոցառումներ են իրականացվում ժամկետային զինծառայողներին մարտական տարածքներ ուղարկելու դեպքերը կանխելու և գերեվարված զինծառայողներին ազատ արձակելու ուղղությամբ՛՛,-նշել է Կոնաշենկովը:

Նա նաև հայտնել է, որ  մինչ այժմ ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ։ Շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90%-ը, որտեղ տեղակայված է ռազմական ավիացիայի հիմնական կազմը։

Կ, անդրադառնալով ուկրաինական օդուժին, ասել է, որ այն չի կարող էապես հակազդել ռուսական ավիացիային. ոչնչացվել է Ուկրաինայի 137 զենիթահրթիռային համակարգ, ինչը կազմում է հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ավելի քան 90%-ը։ Հատուկ գործողության ընթացքում ցամաքում և օդում ոչնչացվել է 89 ուկրաինական մարտական ինքնաթիռ և 57 ուղղաթիռ։ 

 

  • Կիսվել: