շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ուկրաինայում հակամարտությունը ոչ միայն ռազմական գործողություն է, այլ նաեւ պատերազմ. Հռոմի Պապ

Ուկրաինայում հակամարտությունը ոչ միայն ռազմական գործողություն է, այլ նաեւ պատերազմ. Հռոմի Պապ

Կիրակի իր ելույթի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հերքել է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին հայտարարությունը՝ ասելով, որ երկրում պատերազմ է, հաղորդում է Reuters-ը:

«Ուկրաինայում հոսում են արյան ու արցունքների գետեր: Դա ոչ միայն ռազմական գործողություն է, այլ նաեւ պատերազմ, որը հանգեցնում է մահվան, ավերածությունների եւ տառապանքի»,-ասել է Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված կիրակնօրյա ուղերձում:

  • Կիսվել: