Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո
Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պատրաստ ենք նպաստել կարգավորմանը և շարունակում ենք ուսումնասիրել դիվանագիտական կարգավորման ցանկացած հնարավորություն։ Մենք կարծում ենք, որ դա լավ կլիներ Ռուսաստանի և Ուկրաինայի համար, բայց առայժմ դա դժվար իրագործելի է թվում», - ասել է նա:
Ամերիկյան դիվանագետը կարծում է, որ հակամարտությունը փակուղի է մտել։
«Ռազմավարական փակուղուց կարելի է դուրս գալ երկու ճանապարհով՝ դիվանագիտական կարգավորման կամ կողմերից մեկի կամ երկուսի կողմից էսկալացիայի միջոցով, որը դուրս կգա սկզբնական հակամարտության սահմաններից: Հենց հիմա, ըստ ամենայնի, հեռանկարներ չկան դիվանագիտական կարգավորման համար», - նշել է Ռուբիոն՝ հավելելով, որ Վաշինգտոնը նախկինի պես պատրաստ է կառուցողական դեր խաղալ բանակցային գործընթացում։



