Ուկրաինայում ամբողջությամբ այրվել է «Խորտիցա» օղու գործարանը
Ուկրաինական օղի արտադրող խոշորագույն գործարաններից մեկը՝ «Խորտիցան», ամբողջությամբ այրվել է Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիե շրջանում, հաղորդում է NV-ն։
Ռուսական բանակի կողմից գործարանին 4 հզոր հարված է հասցվել։
Global Spirits-ը, որի կազմում է գործարանը, նշում է, որ ոչնչացվել է մոտ 4 միլիոն շիշ պատրաստի արտադրանք։



