երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինային օգնությունը կարող է չսահմանափակվել զենքի մատակարարումներով. Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ պետ

Ուկրաինային օգնությունը կարող է չսահմանափակվել զենքի մատակարարումներով. Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ պետ

Ուկրաինային արևմտյան երկրների օգնությունը կարող է չսահմանափակվել միայն զենքի մատակարարումներով, AFP-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Թիերի Բյուրկարը։

Գեներալը շեշտել է, որ եվրոպացիները պետք է կարողանան ռիսկի դիմել հաջորդ տասնամյակում Եվրոպայում անվտանգությունը երաշխավորելու համար։

Բյուրկարն ընդգծել է, որ թեև Կիևը չի խնդրել զորքեր ուղարկել, այդուհանդերձ, ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի իրադարձությունների ցանկացած զարգացման։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: