չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներն Ավդեևկայի ուղղությամբ զանգվածաբար գերի են հանձնվում ռուսական բանակին. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներն Ավդեևկայի ուղղությամբ զանգվածաբար գերի են հանձնվում ռուսական բանակին. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները զանգվածաբար գերի են հանձնվում ռուսական բանակին։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տելեգրամյան ալիքից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ուկրաինայի զինված ուժերի էլիտար բրիգադի 9 ուկրաինացի դեսանտայիններ գերի են հանձնվել։ Նրանք դիմել են ռուս զինվորականներին և վայր դրել զենքերը»: 

Նշվում է նաև, որ մարտիկները խոստովանել են հրամանատարների ցածր պատրաստվածությունը, կենդանի ուժի և տեխնիկայի հսկայական կորուստները, ստորաբաժանումներում խուճապային տրամադրությունները:

Գերիները հայտնել են, որ իրենց օգտագործվել են որպես թնդանոթի միս՝ հաշվի չառնելով հսկայական կորուստները: «Հրամանատարները մեզ նետում էին մահվան, իսկ իրենք քաշվում մյուս կողմ»,- ասել է Ուկրաինայի զինված ուժերի 25-րդ բրիգադի գերեվարված զինծառայող Վալերին:

  • Կիսվել: