ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչը հաստատել է Սոլեդարի կորուստը

Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչը հաստատել է Սոլեդարի կորուստը

Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին հաստատել է ուկրաինական բանակի նահանջը Սոլեդարից։ Այս մասին նա հայտարարել է AFP-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Չերևատին, մասնավորապես, նշել է. ՛՛Ամիսներ տևած դժվարին մարտերից հետո ուկրաինական զինված ուժերը դուրս են բերվել այնտեղից, որպեսզի նահանջեն նախապատրաստված դիրքեր՛՛:

Նա, սակայն, չի նշել քաղաքից Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման հստակ օրը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Սոլեդարի գրավման մասին հայտարարել էր հունվարի 13-ին, սակայն ուկրաինական կողմը հերքել էր քաղաքի կորուստը։

  • Կիսվել: