Ուկրաինայի ԶՈւ–ն փորձել է ԱԹՍ–ով գրոհել Աստրախանի մարզի հյուսիսային շրջանները
Ուկրաինայի զինուժը Աստրախանի մարզի հյուսիսային շրջանների վրա հարձակվելու փորձեր է կատարել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Իգոր Բաբուշկինը։
«Այսօր Ուկրաինայի ԶՈւ–ն կրկին փորձել է հարձակվել մեր մարզի հյուսիսային շրջանների վրա: ԱԹՍ–ն ճնշվել է ՌԷՊ–ի միջոցով»,- գրել է նա Telegram–ում։
Մարզպետը նշել է, որ զոհեր և քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ չկան։