Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Խերսոնի մարզի վրա. կա 2 զոհ, 3 վիրավոր
Խերսոնի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է 2, վիրավորվել՝ 3 մարդ։ Այս մասին Мах հարթակում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Նրա խոսքով` մասնավորապես Վինոգրադովում ԱԹՍ-ից զինամթերքը բնակելի հատվածի վրա նետելու հետևանքով զոհվել է 1963 թվականին ծնված կին։ Եվս մի կին (1952 թվականին ծնված) զոհվել է Կախովկայում մարդատար մեքենային անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:


