շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է ՌԴ Կուրսկի շրջանի գյուղը. երկու մարդ վիրավորվել է. մարզպետ

Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է ՌԴ Կուրսկի շրջանի գյուղը. երկու մարդ վիրավորվել է. մարզպետ

ՌԴ Կուրսկի մարզի Գոնչարովկա գյուղի ուղղությամբ ուկրաինական գնդակոծության հետևանքով երկու մարդ է տուժել: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտը։

«Այսօր Ուկրաինայի կողմից գնդակոծվել է Սուջանի շրջանի Գոնչարովկա գյուղը։ Բնակիչներից մեկը ծանր վիրավորում է ստացել, մյուս բնակչուհին կոնտուզիա է ստացել։ Նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվում», – նշել է Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։

Բացի այդ, վնասվել են մի տուն ու մի ավտոմեքենա։
Տարածաշրջանի ղեկավարը խոստացել է օգնություն ցուցաբերել վերականգնման և վերանորոգման գործում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում:

  • Կիսվել: