ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետեւանքով վնասվել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը, բայց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել:

Այդ մասին հայտարարել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը:
 
 «Օգոստոսի 11-ին Ուկրաինայի զինված ուժերի 44-րդ հրետանային բրիգադի ստորաբաժանումները Նիկոպոլ բնակավայրի կողմից 152 միլիմետրանոց հրանոթներից գնդակոծել Է Զապորոժիեի ատոմային Էլեկտրակայանը»,-հայտնել Է Միզինցեւը՝ հանդես գալով օգոստոսի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
 
«Հարվածների հետեւանքով մասնակիորեն վնասվել Է սեփական կարիքների ջերմաԷլեկտրակայանը եւ միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը»,-հաղորդել Է նա: «Միայն Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հմուտ, գրագետ եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ ԱԷԿ-ի չափազանց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել եւ ռեակտորների աշխատանքը չի խախտվել»,-հայտարարել Է Միզինցեւը:

  • Կիսվել: