շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ուկրաինայի վարչապետը դիմել է Ղարիբաշվիլիին՝ խնդրելով Վրաստանից կամավորներին թույլ տալ թռչել Ուկրաինա

Ուկրաինայի վարչապետը դիմել է Ղարիբաշվիլիին՝ խնդրելով Վրաստանից կամավորներին թույլ տալ թռչել Ուկրաինա

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կոչ է արել իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիին թույլ տալ Վրաստանից կամավորներին թռչել Ուկրաինա։ Այս խնդրանքով Ուկրաինայի կառավարության ղեկավարը գրառում է արել Twitter-ում:

«Քաջարի վրացի եղբայրները սպասում են օդանավակայանում՝ թռչելու Ուկրաինային օգնելու համար: Հուսով եմ, Իրակլի Ղարիբաշվիլին կցուցաբերի խիզախություն և թույլ կտա թռիչքը: Ուկրաինան սպասում է, Եվրոպան սպասում է»,- գրել է Շմիգալը:

Ավելի ուշ Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավարը երկրորդ գրառումն է կատարել:

«Ազատատենչ վրացի ժողովուրդ, օգնեք ձեր վարչապետին ճիշտ որոշում կայացնել»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանակավոր անայցագրային ռեժիմ է սահմանել օտարերկրացիների համար, որոնք կամավոր ցանկանում են պաշտպանել Ուկրաինան ռուսական բանակից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

  • Կիսվել: