հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամենաողջամիտ ծրագիրը Չինաստանի առաջարկածն է․ Լավրով

Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամենաողջամիտ ծրագիրը Չինաստանի առաջարկածն է․ Լավրով

Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը, որն առաջարկել է  Չինաստանը,   ամենահստակ և ողջամիտ պլանն է եղածներից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ավելի հստակ պլան դեռևս անցյալ տարի ներկայացրել է Չինաստանը՝ առաջարկելով 12 կետեր, ինչպես իրենք են ասում՝ սկզբունքների և մոտեցումների մի փաթեթ։ Չինաստանի մեր գործընկերներն ասում էին, որ ցանկանում են, որ այս բոլոր սկզբունքների շուրջ լինի բոլոր մասնակիցների համաձայնությունը»,- ասել է Լավրովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ ի տարբերություն Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի», որը Ռուսաստանը մերժում է,  չինական պլանի  բոլոր 12 կետերը փոխկապակցված են։

«Մեզ համար ամենակարևորն այն է, որ չինական փաստաթղթի հիմքում տեղի ունեցածի պատճառների վերլուծությունն է և հիմնական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։ Այն կառուցված է ընդհանուրից՝ մասնավոր տրամաբանության մեջ»,- ասել է Լավրովը։

 «Այս ծրագիրը քննադատում էին՝ ասելով, որ այն անորոշ է, բայց սա խելամիտ ծրագիր է, որը չինական մեծ քաղաքակրթությունը առաջարկել է դնել քննարկման»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

  • Կիսվել: