չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները կոչով դիմել են ՌԴ-ին

Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները կոչով դիմել են ՌԴ-ին

Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ 

Ուկրաինայի ղեկավարի գրասենյակից այս առնչությամբ հայտնել են. «Կողմերը պայմանավորվել են «նորմանդական ձևաչափում» ակտիվ աշխատանքը շարունակելու և 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզի գագաթնաժողովում չորս կողմերի կողմից ընդունված որոշումների կատարումն ապահովելու անհրաժեշտության մասին»:

Զելենսկին պարզաբանել է, որ դա նշանակում է Դոնբասում հրադադարի պահպանման ապահովում, պահվող անձանց փոխադարձ ազատում և շփման գծում երկու նոր անցակետերի բացում։

Նշվում է նաև, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են գործադրել բոլոր ջանքերը՝ Դոնբասի կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար և «ռուսական կողմին կոչ են արել վերսկսել կառուցողական աշխատանքը նորմանդական ձևաչափով»:

Ուկրաինայի նախագահը խոսել է նաև ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի մասին՝ վստահեցնելով, որ Ուկրաինան «այլ երկրների նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի»: Նա նաև նշել է, որ ակնկալում է, որ ռուսական զորքերն ու զենքերը հնարավորինս արագ դուրս կբերվեն Ուկրաինայի սահմաններից:

 

  • Կիսվել: