չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ուկրաինայի և ՌԴ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի մի քանի րոպեից. Պոդոլյակ

Ուկրաինայի և ՌԴ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի մի քանի րոպեից. Պոդոլյակ

Ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունների միջեւ բանակցությունները շարունակվում են։ Մի քանի րոպեից կսկսվի երրորդ փուլը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ , որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակություններն իրենց առաջին բանակցություններն են վարում Բելառուսի Գոմելի շրջանի տարածքում։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրանում ընդգրկված են նաեւ պաշտպանության եւ արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն եւ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը եւ ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։

 

  • Կիսվել: