շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտին կերկարաձգի հակամարտությունը․ Բլինքեն

Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտին կերկարաձգի հակամարտությունը․ Բլինքեն

Ոչ թռիչքային գոտիների սահմանումը, որը պահանջում են ուկրաինական իշխանությունները, հղի է միայն հակամարտության ընդլայնմամբ ու երկարացմամբ։ Այս մասին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԱՄՆ զինվորականների հայտնվելը Ուկրաինայում, ուկրաինական տարածքում, գետնին, կամ ամերիկացի օդաչուների ամբողջական կամ սահմանափակ մասշտաբով ուկրաինական օդային տարածքում, գրեթե անկասկած կհանգեցնի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության։ Հակամարտության ընդլայնումը, դրա երկարաձգումը այն կդարձնի շատ ավելի արյունալի: Դա չի բխի մեր երկրների շահերից, ոչ էլ Ուկրաինայի շահերից՛՛:

Բլինքենը աև հավելել է. ՛՛Ակնհայտորեն չեմ կարող խոսել ՆԱՏՕ-ի անունից, բայց մենք նույն ուղերձը լսեցինք գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգից՛՛:

  • Կիսվել: