ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինայի չեզոք կարգավիճակի թեման այն կետն է, որի շուրջ կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները. Մեդինսկի

Ուկրաինայի չեզոք կարգավիճակի թեման այն կետն է, որի շուրջ կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները. Մեդինսկի

Մոսկվան եւ Կիեւը բանակցությունների ժամանակ առավելագույնս մոտեցրել են իրենց դիրքորոշումները Ուկրաինայի չեզոք կարգավիճակի եւ ՆԱՏՕ-ին չանդամագրվելու շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Չեզոք կարգավիճակի եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու թեման բանակցությունների առանցքային կետերից են, սրանք այն կետերն են, որոնց մասին կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները՛՛։

Մեդինսկին նաեւ հավելել է, որ այդ կետերում կան նյուանսներ՝ կապված Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ։ ՛՛Նյուանսները կապված են այն բանի հետ, թե անվտանգության ինչ երաշխիքներ է ստանում Ուկրաինան, ի լրումն եղածների, ՆԱՏՕ-ի դաշինքին միանալուց հրաժարվելու դեպքում՛՛,-ասել է նա։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի ապառազմականացմանը, ապա այս հարցում, նրա խոսքով, Մոսկվան ու Կիեւը բանակցություններում ՛՛մոտավորապես ճանապարհի կեսին են՛՛:

 

 

  • Կիսվել: