երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնությունն արդեն ձեռք է բերվել։ Այս մասին, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ նա ընդգծել է, որ նախատեսվում է եվրոպական փոքր զորախմբի տեղակայում, առաջին հերթին՝ ֆրանսիական, ինչպես նաև աջակցություն ԱՄՆ-ի կողմից:

«Առանց ամերիկյան երաշխիքների Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը որևէ իմաստ չի ունենա»-ասել է Ռուբիոն։

Միևնույն ժամանակ «Reuters»-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ–ն Կիևից պահանջում է համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ՝ երաշխիքների դիմաց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում:

  • Կիսվել: