հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կիևը կապ չունի տեղի ունեցած ահաբեկչության հետ․ Զելենսկու գրասենյակի ղեկավար

Կիևը կապ չունի տեղի ունեցած ահաբեկչության հետ․ Զելենսկու գրասենյակի ղեկավար

Կիևը կապ չունի տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը:

«Ուկրաինան ահաբեկչությանը կապելու ցանկացած փորձ բացարձակապես անհիմն է: Ուկրաինան ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ»,- հայտարարել է Պոդոլյակը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ ռուսական հատուկ ծառայությունների վարկածները բացարձակապես անհիմն են և անհեթեթ:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել էր, թե ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր են եղել հատել ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանը, համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում:

  • Կիսվել: