Ուկրաինան-Ռուսաստան. երկուստեք հարվածներ, զոհեր, վիրավորներ
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին, որոնք հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:
Մասնավորապես՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերը երկրի ուղղությամբ արձակված 217 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։
Լուգանսկի Ստարոբելսկի քոլեջին ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 35 մարդ վիրավորվել է։ Հարվածի պահին շենքերում եղել է 14-18 տարեկան 86 դեռահաս։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարվածը որակել է «հրեշավոր հանցագործություն»։ Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածների հետևանքով 3 մարդ է վիրավորվել։
Իրենց հերթին Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ ավելի քան 120 ԱԹՍ է արձակել, որոնց մեծ մասը խոցվել է: Վերջին օրվա ընթացքում Սումիի մարզում ռուսական հարվածների հետևանքով վիրավորվել է 11 մարդ։


