կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
Ուկրաինան փորձում է միջամտել Ռուսաստանում նախագահի ընտրության անցկացմանը երկրի տարածքի վրա հարձակումների միջոցով․ Պուտին

Ուկրաինան փորձում է միջամտել Ռուսաստանում նախագահի ընտրության անցկացմանը երկրի տարածքի վրա հարձակումների միջոցով․ Պուտին

Ուկրաինան փորձում է միջամտել Ռուսաստանում նախագահի ընտրության անցկացմանը երկրի տարածքի վրա հարձակումների միջոցով, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ России 1-ի և РИА Новости-ի համար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

«Մյուս նպատակը հնարավոր բանակցային գործընթացում ինչ-որ հաղթաթուղթ ստանալն է: Դե, մենք սա ձեզ կվերադարձնենք, դուք էլ մեզ՝ այս մեկը»,- հավելել է ՌԴ նախագահը:

Ռուսական շրջանների վրա հարձակումները տեղի են ունենում շփման գծում Ուկրաինայի ձախողումների ֆոնին, նրանց պետք է ինչ-որ բան ցույց տալ, բացատրել է Պուտինը հարցազրույցի ժամանակ։

Նախագահի ընտրությունը Ռուսաստանում անցկացվելու է 2024 թվականի մարտի 15-17-ը։ Թեկնածուներից մեկը Վլադիմիր Պուտինն է, մյուսները՝ Նիկոլայ Խարիտոնովը՝ Կոմունիստական ​​կուսակցությունից, Լեոնիդ Սլուցկին՝  լիբերալ-դեմոկրատներից և Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունից։

  • Կիսվել: