երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինան նոր մեղադրանքներ է առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին

Ուկրաինան նոր մեղադրանքներ է առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հեռակա կարգով նոր մեղադրանք է առաջադրել Россия Сегодня («Ռուսաստանն այսօր») հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այդ մասին հայտնում է գերատեսչության հեռագրային ալիքը։ Այս մասին հայտնումփոխանցում է azatutyun.am-ը։

Սիմոնյանը մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ցեղասպանության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ռազմական գործողությունների քարոզչության, ինչպես նաև Ուկրաինայում «ագրեսիա» որակվող Ռուսաստանի ռազմական գործողությունների արդարացման և «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցների հերոսացման համար:

2022 թվականի մարտին Իրինա Վենեդիկտովան, որն այն ժամանակ զբաղեցրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնը, հայտնել է, որ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «իշխանությունը բռնությամբ զավթելու», «իշխանությունը բռնությամբ զավթելու և սահմաններն ուժով փոխելու նպատակով կատարված գործողությունները ֆինանսավորելու» հոդվածներով:

 

 

  • Կիսվել: