հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ուկրաինան ներողություն է խնդրել պաշտոնական Տալլինից՝ Էստոնիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Ուկրաինան ներողություն է խնդրել պաշտոնական Տալլինից՝ Էստոնիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Ուկրաինան ներողություն է խնդրել պաշտոնական Տալլինից՝ այսօր Էստոնիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Այս մասին տեղական ԶԼՄ-ներին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։

Նա, մասնավորապես, նշել է. «Էստոնիան որևէ մեկին, բացի իր դաշնակիցներից, չի թույլատրում օգտագործել իր օդային տարածքը։ Բացի այդ, ուկրաինացիները մեզ նման խնդրանքով ևս չէին դիմել։ Ուկրաինան ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար, դրա հետ մեկտեղ ես ուրախ եմ, որ մեզ հաջողվել է խոցել այդ դրոնը»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ-ի բալթյան առաքելության կազմում գործող ռումինական կործանիչներից մեկը կեսօրին խոցել է Էստոնիայի օդային տարածք ներխուժած ուկրաինական հարվածային դրոնը։

Նշենք նաև, որ վերջին ամիսներին պաշտոնական Մոսկվան պարբերաբար պնդում էր, որ բալթյան պետությունները թույլատրում են Կիևին օգտագործել իրենց օդային տարածքը Ռուսաստանի հյուսիս-արևմտյան շրջաններին հարվածներ հասցնելու նպատակով։

 

  • Կիսվել: