Ուկրաինան «կանաչ միջանցքներ» է պահանջում՝ Դոնբասից երեխաների և կանանց տարհանման համար
Ուկրաինան կոչ է անում միջազգային գործընկերներին ազդել Ռուսաստանի վրա՝ պահանջելով «կանաչ միջանցքներ» տրամադրել Դոնբասից երեխաների և կանանց տարհանման համար։ Այս մասին ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մեր հասարակությանը անհանգստացնող հումանիտար հարցերը այսպես կոչված «կանաչ միջանցքներն» են, որոնք պահանջում են Լուգանսկի և Դոնեցկի շրջանների ղեկավարները: Ցավոք, նրանք դեռ համաձայնություն չեն ստացել: Մենք պաշտոնապես կոչ ենք անում միջազգային գործընկերներին, ԵԱՀԿ-ին և բոլոր միջազգային հարթակներին ազդելու Ռուսաստանի վրա, թույլ տալ, որպեսզի մեր երեխաներին, հատկապես ծնողազուրկներին, տարհանենք կրակի տակ գտնվող վայրերից»: