Ուկրաինան համաձայնել է կատարել ԵՄ-ին անդամակցելու բոլոր պայմանները
Ուկրաինան հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու բոլոր պայմանները՝ ինչպես գործող, այնպես էլ ապագայում հնարավոր ընդունվելիք, կատարելու պատրաստակամության մասին, հայտնել է Լյուքսեմբուրգում այցով գտնվող եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Տարաս Կաչկան։
«Европейская правда» պարբերականի տվյալներով՝ նա ԵՄ անդամ պետություններին հաստատել է, որ Կիևը համաձայն է կատարել անդամակցության պայմանները «այն տեսքով, ինչպես դրանք գոյություն ունեն այսօր, ինչպես նաև հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք տեղի կունենան մինչև անդամակցումը»։ Ուկրաինան նաև պաշտոնապես համաձայնել է պահպանել բանակցային գործընթացի միջանկյալ և վերջնական չափանիշները։
Այսպիսով, Կիևը սկսել է ԵՄ-ին անդամակցելու լիարժեք բանակցային գործընթացը և հունիսի 15-ին բացել է հիմնական բանակցային կլաստերը, որը ներառում է հինգ ուղղություն՝ արդարադատություն, ազատություն և անվտանգություն. հիմնարար իրավունքներ. ֆինանսական վերահսկողություն. պետական գնումներ. վիճակագրություն։
Բանակցությունների շրջանակում թեկնածու երկիրը պետք է իր օրենսդրությունը համապատասխանեցնի ԵՄ նորմերին՝ ըստ 33 բանակցային գլուխների, որոնք միավորված են հինգ կլաստերներում։
Ավելի վաղ The Guardian-ը, հղում անելով եվրոպական աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինան կատարել է բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ բարեփոխումների մոտ 15%-ը։


