չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուկրաինան գրեթե 3 հազար հակատանկային նռնականետ է ձեռք բերել Գերմանիայից

Ուկրաինան գրեթե 3 հազար հակատանկային նռնականետ է ձեռք բերել Գերմանիայից

Ուկրաինայի կառավարությունը սեփական միջոցներով RGW 90 Matador տիպի եւս 2,9 հազար հակատանկային նռնականետ է գնել Գերմանիայի DND պաշտպանական կոնցեռնից: Հունիսի 26-ին այդ մասին հաղորդել Է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախարարների կաբնիետի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ մարտին Կիեւի կողմից DND-ից պատվիրված 5,1 հազար Matador-ներին այժմ ավելացել Է եւս 2,9 հազար միավոր զենք: Այսպիսով, Ուկրաինան ընդհանուր առմամբ ձեռք Է բերել շուրջ 8 հազար հակատանկային նռնականետ: Պատվերն, ինչպես նշում է թերթը, իրականացվել Է երկու մասնաբաժիններով:

Նախ մատակարարվել է 2,3 հազար միավոր, իսկ այնուհետեւ եւս 576-ը: Երեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունն առաջին անգամ հրապարակել է Ուկրաինային հանձնված զինամթերքի ցանկը եւ հետագա մատակարարումների պլանը, որը ներառում է 30 Gepard զենիթային ինքնագնաց կայանքներ, IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգ, երեք Mars տիպի համազարկային կրակի հրթիռային համակարգեր, 22 բեռնատար եւ 80 պիկապ:

Արդեն մատակարարված զինամթերքի եւ նյութերի ցանկում կա 38 կետ, ցանկում պլանավորված է եւս 25-ը: Իր հերթին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հունիսի 21-ին հայտնել է, որ իր երկիրը Գերմանիայից ստացել է Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: