ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Զելենսկիի գրասենյակը պարզաբանել է բանակցություններից Կիևի հրաժարվելու պատճառը

Զելենսկիի գրասենյակը պարզաբանել է բանակցություններից Կիևի հրաժարվելու պատճառը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որԿիևը հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ պայմանները չեն բավարարել, տեղեկացնում է Страна.ua-ն:

Արեստովիչը, մասնավորապես, նշել է. ՛՛Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, որովհետև այն պայմանները, որոնք միջնորդների միջոցով մեզ էր փոխանցել ռուսական կողմը, մեզ չեն բավարարում։ Դա մեզ կապիտուլյացիայի ենթարկելու փորձ էր։ Մենք նրանց հասկացրել ենք, որ խաղաղության հնարավոր պայմանագիրը հնարավոր է Կիևի, այլ ոչ թե Մոսկվայի պայմաններով՛՛:

Նա, սակայն, չի մանրամասնել Մոսկվայի առաջարկած պայմանները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովըն ասել էր, որ Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից:

  • Կիսվել: