Ուկրաինան Բրիտանիայից պարզաբանումներ է ակնկալում՝ կապված ռուսական նավթի պատժամիջոցների մասնակի չեղարկման հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը պարզաբանումներ է ակնկալում Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից՝ կապված ռուսական նավթի որոշ տեսակների, մասնավորապես՝ դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի ներմուծման նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու որոշման հետ, տեղեկացնում է The Guardian-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան նաև թույլատրել է ռուսական հեղուկ բնական գազի ծովային փոխադրումը։
«Ներկայումս մեր դիվանագետների, [նախագահի] գրասենյակի և բրիտանական կողմի միջև շատ ակտիվ կապ է հաստատվում՝ մանրամասները պարզաբանելու համար»,-ասել է Ուկրաինայի նախագահի օգնականը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Զելենսկին նախկինում բազմիցս կոչ է արել արևմտյան գործընկերներին պահպանել պատժամիջոցների խիստ ռեժիմը՝ կապված ռուսական նավթի արտահանման հետ։ Պաշտոնական Կիևը մշտապես պարզաբանել է, որ Ռուսաստանն այդ գործարքներից ստացված գումարն օգտագործում է Ուկրաինայի դեմ իր պատերազմը ֆինանսավորելու համար։
Մինչդեռ Մեծ Բրիտանիան ռուսական նավթից պատրաստված դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի ներմուծման վրա երրորդ երկրներում արգելք դնելու ծրագրերը մեղմացրել է՝ մատակարարումների խափանումների և դրա հետևանքով գների բարձրացման հետ կապված մտահոգությունների պատճառով։


