Ուկրաինան ավելի քան 12 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում. Նիկոլենկո
Ուկրաինայի իշխանությունները պատրաստել են ավելի քան 12 հազար ռուսաստանցիներից կազմված ցուցակ, որոնց նկատմամբ ուկրաինացի դիվանագետները ձգտելու են հասնել սահմանափակող միջոցների, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ուկրաինան շարունակելու է ձգտել պատրիարք Կիրիլի և այլ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, որոնք խաթարում են երկրի ազգային անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ, ուկրաինական կողմի պատրաստած պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են ավելի քան 12 հազար ռուս օլիգարխներ, պաշտոնյաներ, քարոզիչներ՛՛:
Այս պահի դրությամբ ցուցակից որևէ մեկի անունը դեռ հայտնի չէ: