Ուկրաինան արդեն իսկ ահաբեկչական պետություն է. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան ՛՛արդեն փաստացի ահաբեկչական պետություն է՛՛, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Մոդվեդևը, մասնավորապես, ասել է. ՛՛Բանավեճ է ծագել, թե արդյոք ժամանա՞կն է, որ այսպես կոչված նախկին Ուկրաինան միջազգային մակարդակով ճանաչվի որպես ահաբեկչական պետություն:
Իրականում Ուկրաինան արդեն իսկ ահաբեկչական պետություն է, որն ազատ, առանց հետևանքների սպանում է յուրայիններին և օտարերկրյա քաղաքացիների. սպանում է քաղաքներում և խրամատներում, սպանում է նույնիսկ բանտերում...՛՛: