չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
Ուկրաինական ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա

Ուկրաինական ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա

Ուկրաինական անօդաչու սարքերը առաջին անգամ հարձակվել են Յամալո-Նենեցական Ինքնավար Մարզի վրա: Այս մասին հայտարարել է նահանգապետ Դմիտրի Արտյուխովը։

Նա նշել է, որ Նովի Ուրենգոյում անօդաչու սարքերի բեկորների ընկնելու հետևանքով արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Զոհեր չկան։

Իր հերթին Ուրալի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը փորձել է հարձակվել Յամալում գտնվող վառելիքաէներգետիկ օբյեկտի վրա։ Նովի Ուրենգոյը, ի դեպ, գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտավորապես 2800 կիլոմետր հեռու։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ուկրաինայի զինված ուժերն ամենահեռահար հարվածն են հասցրել Ռուսաստանին։ Ուկրաինական անօդաչուներն առաջին անգամ հասել են տարածաշրջանին, որին բաժին է ընկնում ռուսական գազի արդյունահանման 80 տոկոսը:

 

  • Կիսվել: