Ուկրաինական ԱԹՍ–ների զանգվածային գրոհ. Էներգոդարում քաղաքացիական մեքենաներ են վնասվել
Ուկրաինական ուժերն անօդաչուներով զանգվածային հարձակում են իրականացրել Էներգոդար քաղաքի վրա, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը։ Լուրը հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։
«FPV-անօդաչուների զանգվածային գրոհ է սկսվել քաղաքացիական միկրոավտոբուսների, ամենագնաց մեքենաների և բջջային կապի աշտարակների վրա», – գրել է Պուխովը «Max»–ում։
Նրա խոսքով` միայն վերջին վեց ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը քաղաքի սահմաններում 3 քաղաքացիական մեքենայի են հարվածել։
Պուխովը հավելել է, որ Էներգոդարում անօդաչուների սպառնալիքը ծայրահեղ բարձր է։


