երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինացիների մոտ 70 տոկոսը կողմ է Ռուսաստանին դիմակայելու համար ռազմական գործողությունների շարունակմանը

Ուկրաինացիների մոտ 70 տոկոսը կողմ է Ռուսաստանին դիմակայելու համար ռազմական գործողությունների շարունակմանը

Ուկրաինացիների մեծամասնությունը տրամադրված է շարունակել պատերազմը Ռուսաստանի հետ մինչև լիակատար հաղթանակ, վկայում են Gallup - ի հարցման արդյունքները։

Gallup-ի սոցիոլոգիական ծառայության նոր հարցման համաձայն՝ ուկրաինացիների մոտ 70 տոկոսը կողմ է Ռուսաստանին դիմակայելու համար ռազմական գործողությունների շարունակմանը, որպեսզի հաղթի, եւ Ուկրաինայի տարածքում բնակվող քաղաքացիների միայն 26 տոկոսն է կարծում, որ իրենց երկիրը պետք է ձգտի բանակցությունների միջոցով հակամարտության շուտափույթ դադարեցմանը:

Ինչպես ցույց է տվել սոցհարցումը, պատերազմի վարման աջակցությունն ընդհուպ մինչեւ հաղթանակ ամենաուժեղն է մարտական գործողություններից առավել հեռավոր շրջաններում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: