երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինա են տեղափոխվել Թեհրանում խոցված ինքնթիռի զոհերի աճյունները

Ուկրաինա են տեղափոխվել Թեհրանում խոցված ինքնթիռի զոհերի աճյունները

Իրանում հունվարի 8-ին կործանված ինքնաթիռի ուկրաինացի զոհերի մարմինները տեղափոխվել են Ուկրաինա։

Տարվել 11 մարմին, որոնցից 9-ը խոցված ինքնաթիռի անձնակազմի անդամներ և երկուսը ուղևորներ են եղել։

Զոհվածների հրաժեշտի արարողությանը մասնակցել են  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և խորհրդարանի խոսնակ Դմիտրի Ռազումկովը և իշխանության այլ ներկայացուցիչներ։

Ուկարինական ավիաընկերությունը հայտնել է, որ հրաժեշտի արարողությանը Բորիսպոլի օդանավակայանում կարող են մասնակցել բոլորը։ Արարողությունը կտևի Ուկրաինայի ժամանակով 13։00-19։00։ 

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թհերանի մոտակայքում թռիչքից շատ չանցած Կիև թռչող Boeing 737-800 օդանավը վթարի էր ենթարկվել։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի ուշ հայտնել էր, որ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը արդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են։ Զոհվել էր 176 մարդ։

 

  • Կիսվել: