երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով

Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով

ՌԴ Տյումենի մարզի հեղեղումների գոտիներից տարհանված բնակիչների թիվն աճում է։ Այդ մասին  տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 5100 մարդ։

«Ժամանակավոր կացարաններում գտնվում է 581 մարդ, նրանցից 201-ը երեխաներ են», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ջրածածկ են եղել 180 բնակելի շենք, 523 ամառանոց, 2844 տնամերձ հողամաս, ավտոճանապարհային 19 հատված։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 25-ին տարածաշրջանում տարհանվել է մոտավորապես 4900 մարդ։

Տյումենի մարզի Աբատսկոյե գյուղում Իշիմ գետի մակարդակը բարձրացել է պատմական առավելագույն մակարդակի՝ 11 մ 78 սմ-ի, ինչը նախորդ ռեկորդից 30 սմ-ով ավելի է։ Ըստ տարածաշրջանի ղեկավարի՝ ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ։

Ապրիլի 8-ից մարզում արտակարգ դրության ռեժիմ է գործում հեղեղումների սպառնալիքի պատճառով։

  • Կիսվել: