շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ահաբեկչությունից տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 42-ինը՝ ծանր․ ՌԴ փոխվարչապետ

Ահաբեկչությունից տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 42-ինը՝ ծանր․ ՌԴ փոխվարչապետ

Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 107 տուժած այս պահին գտնվում է բուժհաստատություններում, նրանցից 3-ը երեխա են՝ լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

Նրա խոսքով՝ տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 42-ինը՝ ծանր։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք բոլոր բուժհաստատությունների հետ: Բոլորին ցուցաբերվել և շարունակում է ցուցաբերվել անհրաժեշտ բժշկական օգնություն: Դեղորայքը, արյունը, վիրակապերը բավարար են»,- նշել է պաշտոնյան:

  • Կիսվել: