հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 7 վիրավոր

Թուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 7 վիրավոր

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա. 7 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Միջադեպը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։
Նշվում է, որ զինված անձը, օգտագործելով հրացան, վիրավորել է յոթ մարդու։ Հաղորդվում է, որ նա մի քանի աշակերտի պատանդ է վերցրել։
Դեպքից հետո վայր են ժամանել շտապօգնության բազմաթիվ բրիգադներ և ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ։

Ըստ հաղորդումների՝ հարձակվողը տվ յալ դպրոցի աշակերտ է։
Աշակերտների մեծ մասն էվակուացվել է։ Միջոցներ են ձեռնարկվում հարձակվողին վնասազերծելու
ուղղությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: