շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում ու Սիրիայում նոր երկրաշարժեր են գրանցվել

Թուրքիայում ու Սիրիայում նոր երկրաշարժեր են գրանցվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում տեղական ժամանակով ժամը 14:24-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի մի քանի այլ նահանգներում։

6,3 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են տեղի ունեցել Էլբիստանում՝ Քահրամանմարաշից 3 կիլոմետր հեռավորության վրա։

Սիրիայից ևս հայտնել են րոպեներ առաջ գրանցված նոր ցնցումների մասին։
 
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։  Վերջին տվյալներով Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, ավելի քան հինգ հազարը վիրավորվել են։
 
Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել,  Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։
 
Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
 

  • Կիսվել: