ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստների միջև

Թուրքիայում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստների միջև

Թուրքիայում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսական «Շիննիկի» և ուկրաինական «Մինայի» ֆուտբոլիստների միջև։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ «Շիննիկի» մամուլի ծառայությունը РБК-ին նույնպես հաստատել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել խաղացողների միջև։ Ակումբն այս մասին հետագայում հայտարարություն կանի։

РИА Новости-ի աղբյուրը հայտնել է, որ «Շիննիկի» ու «Մինայի» ֆուտբոլիստները կտեղափոխվեն տարբեր հյուրանոցներ։

Ֆուտբոլիստների միջև զանգվածային ծեծկռտուքի մասին հայտնել է նաև Telegram-յան ալիքներից մեկը, հայտնում է РБК-ն։ Նշվում է, որ սկզբում «Մինայի» մի քանի ներկայացուցիչներ մոտեցել են «Շիննիկի» ղեկավարին և պահանջել են, որ նա երգի Ուկրաինայի հիմնը։ Նա առաջարկել է ուկրաինացիներին դուրս գալ փողոց, սակայն հյուրանոցի աշխատակիցները միջամտել են կոնֆլիկտին և կարողացել են այն մարել։ Իսկ որոշ ժամանակ անց ուկրաինական ակումբի մի քանի խաղացողներ հայտնվել են «Շիննիկի» ֆուտբոլիստի հետ նույն վերելակում ու ծեծի ենթարկել նրան։ Բայց երբ վերելակի դռները բացվել են, այնտեղ Յարոսլավլի ակումբի ֆուտբոլիստների խումբ է կանգնած եղել, և ռուս և ուկրաինացի խաղացողների միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվել։

  • Կիսվել: