շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հատել է 29 հազարը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հատել է 29 հազարը

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած խոշոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29 605-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ 147 934 քաղաքացի տարհանվել է այլ նահանգներ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։

  • Կիսվել: