չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թուրքիայում ճոպանուղու խցիկը պոկվել է. կա զոհ

Թուրքիայում ճոպանուղու խցիկը պոկվել է. կա զոհ

Թուրքիայի Անթալիա նահանգում ճոպանուղու խցիկը պոկվել է և ընկել բարձրությունից, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Անթալիայի արևմուտքում:

«Դեռևս չբացահայտված պատճառով ընթացքի ժամանակ խցիկներից մեկն ընկել է: Հայտնի է մի քանի վիրավորի մասին»,-հայտնում են ԶԼՄ-ները՝ նշելով, որ կա նաև զոհ:

Մարդկանց տեղափոխող խցիկները «կախվել են» բարձրության մեջ. ճոպանուղու եզրակետին մոտ խցիկների ուղևորներին հնարավոր է եղել դուրս բերել:

Ականատեսներից մեկը հայտնել է, որ ճոպանուղու պոկվելուց առաջ պայթյուն հիշեցնող ձայն է լսել:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: