ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիայում С-400 համալիրները շահագործման կպատրաստվեն մինչև 2020-ի գարուն

Թուրքիայում С-400 համալիրները շահագործման կպատրաստվեն մինչև 2020-ի գարուն

Ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները Թուրքիայում շահագործման կպատրաստեն մինչև եկող տարվա գարուն, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այդ համակարգերը շահագործման հանձնելու աշխատանքները կշարունակվեն մինչւև 2020-ի գարուն»,-Աքարի խոսքերը մեջբերել է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՀՕՊ նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում առաջացած ճգնաժամի պատճառ են դարձել, սկսվել էին հուլիսի կեսերին։

Հիշեցնենք, որ С-400 համալիրների մատակարարման պայմանագիրը Մոսկվայում ստորագրվել է 2017-ի ապրիլին՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ Ռուսաստանի կնքած խոշորագույն արտահանման համաձայնագիրը։

  • Կիսվել: