ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայում քննարկվում է Սիրիայի հետ սահմանը բացելու հարցը ՝ մարդասիրական օգնություն ուղարկելու համար

Թուրքիայում քննարկվում է Սիրիայի հետ սահմանը բացելու հարցը ՝ մարդասիրական օգնություն ուղարկելու համար

Թուրքիան քննարկում է Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքի հետ սահմանային անցակետ բացելու հնարավորությունը՝ երկրաշարժից տուժած մարդկանց օգնություն ուղարկելու համար, տեղեկացնում են ԶԼՄ-ները։

Այս քննարկումների մասին հայտնել է թուրք պաշտոնյան: Նա նշել է, որ կարող է անցակետ բացվել նաև ընդդիմության հսկողության տակ գտնվող Իդլիբ շրջանի հետ։

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն (PKK) էլ հայտարարել է թուրքական բանակի դեմ ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին՝ աջակցելու փրկարարական աշխատանքներին Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, հայտնում է France-Presse-ը:

«Եթե թուրքական ուժերը չհարձակվեն մեզ վրա, մեր ուժերը ոչ մի ռազմական գործողություն չեն ձեռնարկի նրանց դեմ, և այս որոշումը ուժի մեջ կմնա մինչև աղետի ավարտը»,- ասել է PKK-ի քաղաքական թևի ղեկավար Ջամիլ Բայըկը: Նա նշել է, որ «հազարավոր քրդեր գտնվում են փլատակներում», և «պետք է օգտագործել բոլոր միջոցները նրանց հնարավորինս արագ փրկելու համար»։

 

  • Կիսվել: