ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայում փրկարարները մնացել են փլուզված շենքի բեկորների տակ․ տեսանյութ

Թուրքիայում փրկարարները մնացել են փլուզված շենքի բեկորների տակ․ տեսանյութ

Թուրքիայում փրկարարների վրա են լցվել փլուզված շենքի բեկորները, երբ նրանք փորձում էին դուրս բերել երկրաշարժից տուժածներին: Կադրերը հրապարակվել են համացանցում շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին:

Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Հաթայ նահանգում։

Կադրերում երևում է, թե ինչպես է  բեկորների կույտը ընկնում փրկարարների վրա։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մեկ մարդ է գտնվել, նրան հաջողվել է փրկել։

Փետրվարի 11-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ երկրում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն արդեն գերազանցել է 21 հազարը։

  • Կիսվել: